19/07/2023 10:49
KIA-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում
Հուլիսի 19-ին՝ ժամը 00:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան», - ասված է հաղորդագրության մեջ: