19/07/2023 19:00
Ինչ վտանգ կարող է պարունակել արթնանալուն պես կտրուկ կանգնելու սովորությունը
Արթնանալուց հետո մարմնի դիրքի հանկարծակի փոփոխությունը կարող է հանգեցնել մի շարք տհաճ իրավիճակների՝ մինչևիսկ ուշագնացության։
Մահճակալից կտրուկ բարձրանալու դեպքում մարդու արյան ճնշումը ակնթարթորեն փոխվում է՝ հանգեցնելով ինքնազգացողության վատթարացման։ Այդ պահին ուղեղը զգում է արյան անբավարար շրջանառություն և թթվածնի պակաս:
Բացասական հետևանքներից խուսափելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց հետո ավելի դանդաղ բարձրանալ անկողնուց։ Սկզբում պետք է իջեցնել ոտքերը, հետո մի քիչ նստել անկողնու վրա և միայն դրանից հետո վեր կենալ։
Բացի կտրուկ կանգնելը, զարթուցիչի բարձր և ագրեսիվ ձայնը նույպես կարող է նպաստել նյարդային համակարգի խնդիրների և լարվածության առաջացմանը։
Քնից արթնության հանկարծակի անցումը հանգեցնում է սրտի հաճախության բարձրացման, առիթմիայի և մկանների գրգռման ավելացման: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում զարթուցիչի համար ընտրել առավել մեղմ և աստիճանական բարձրացմամբ մեղեդիներ։
Զարթուցիչի ձայնը լսելուց և արթնացման գործընթացը սկսվելուց հետո պետք է մի որոշ ժամանակ պառկել անկողնում և կատարել թեթև վարժություններ՝ ձգելով լճացած մկանները։ Կարելի է ձգվել ազդրի հոդերի, ծնկների մոտ, մեջքը թեքել, ձեռքերը հետ գցել, վիզը ձգել և այլն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։