19/07/2023 13:53
Արմենի տրամադրույթունը մարտական է, որևէ ընկճում չկա. Փաստաբան
Անբարոյական իշխանություն է, բարոյական քայլերն անմիջական ազդեցություն չեն տալիս, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ի աջակցություն Արմեն Աշոտյանի կազմակերպված ստորագրահավաքն ինչ ազդեցություն է տալիս՝ ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը, իհարկե, շատ ճիշտ էր այդ ստորագրահավաքը։ Պետք է ցույց տալ, որ մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Դա ճիշտ էր, քանի որ գալու է մի օր, որ ասեն՝ Աշոտյանը քաղբանտարկյալ չէր, նման փարիսեցիական դրսևորումներ լինելու են և դրանց դեմն առնելու համար այդ ամեն ինչը ճիշտ է։
Խնդիրն այստեղ մի բան է՝ մարդն անազատության մեջ է, մնացած մասով ոչ մի խնդիր չունենք, մենք գիտենք, թե ինչ բարոյազուրկ ու տգետ մարդկանց հետ գործ ունենք, այդ պայքարին պատրաստ ենք, Արմենի տրամադրությունը մարտական է, որևէ ընկճում չկա, քաղաքական գործչի դժվար փուլ է Հայաստանում, որը պետք է անցնի պատվով, և, համոզված եմ, որ այդպես էլ կլինի», - նշեց Աթանեսյանը։