19/07/2023 15:18
Գերիների և անհետ կորածների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան. 1 շաբաթվա մեջ Նիկոլ Փաշինյանը կընդունի նրանց
Գերիների և անհետ կորածների ծնողները, որոնք փակել էին Բաղրամյան պողոտան, բացեցին այն։
Ծնողներն ասացին, թե կառավարությունից խոստացել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթվա մեջ կընդունի իրենց։ Նրանք, սակայն, զգուշացրեցին՝ եթե հանդիպում չեղավ՝ «ավելի բեթար» քայլերի են դիմելու։
«Փորձենք հավատալ, եթե չեղավ՝ ավելի շատով ենք հավաքվելու, ավելի շատ փողոց ենք փակելու»,- ասաց ծնողներից մեկը։