19/07/2023 12:29
«Դուռ են շրխկացրել, ասել է՝ ձեր խնդիրն է». ինչ են պատմել կառավարության դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողները
Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողների բողոքին ի պատասխան՝ ամիսներ առաջ կառավարությունից ասել են՝ ձեր խնդիրն է:
ArmLur.am-ը խոսել է ծնողների հետ և տեղեկացել, որ ծնողներն իրենք են դետալ առ դետալ նույնականացրել տեսանյութերում եղած զինծառայողին իրենց որդու հետ: Իրենց համոզմամբ` տղան արդեն 2 տարի 9 ամիս գերի է, իսկ ոչ մի կառույց ո՛չ պատասխան է տալիս, ո՛չ էլ որդուց՝ որևէ լուր:
Ծնողներից մեկը պատմել է, որ երբ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել են՝ «գոնե սենց անենք, նենց անենք», Փաշինյանն արձագանքել է. «Դուք պիտի՞ ասեք մենք ոնց աշխատենք»։
Այսօր կառավարությունից ոչ մի պատասխան չեն ստացել. միայն, ըստ ծնողի, դուռ են «շրխկացրել, ասել՝ ձեր խնդիրն է»։