19/07/2023 14:08
Անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողները փակեցին Բաղրամյան պողոտան
Բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողները փակեցին Բաղրամյան պողոտան։
«Իրանց ստի պատճառով փակեցինք», - ասաց ծնողներից մեկը։
Նա նշեց, որ իրենց խնդրանքին՝ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, չեն արձագանգում, «խաբում են»։
Ակցիային մասնակցում են Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: