19/07/2023 15:10
«Կարողանում է գնա, կովերին տեսնի, թող գա, մեզ էլ տեսնի, մեր հարցն ամենակարևորն է». գերիների և անհետ կորածների ծնողները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան
Անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան ու Պռոշյան փողոցը։
Ոստիկանների հորդորները, խնդրանքները՝ բացել ճանապարհը՝ անարդյունք էին։
Ծնողներից մեկը մտածում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնլով իրավիճակը, գուցե, ընդունի իրենց։
«Երևի կհասկանա, որ այսպես չի կարելի, կասի՝ «թող գան, թող գան երկու բառ ասեմ, ռադ լինեն»։ Ինքը սրանից կարևոր գործ ունի՞։ Կարողանում է ժամանակ գտնել, բարձրանալ ավտոբուս, կարողանում է գնա, կովերին տեսնի, թող գա, մեզ էլ տեսնի, մեր հարցն ամենակարևոր հարցն է», - ասաց նա։
Հիշեցնենք՝ ծնողները վաղ առավոտից ակցիա էին անում կառավարության դիմաց, ապա՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավորապես աշխատում է Նիկոլ Փաշինյանը։ Նրանք պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ։