19/07/2023 12:11
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հարցով որևէ որոշում չի կայացվել
Հուլիսի 12-ին կայացած Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական, գրասենյակի ղեկավար Անի Բաբայանը։
Հարցին, թե արդյո՞ք պայմանավորվածություն կա մյուս հանդիպման մասով՝ Բաբայանը նշեց. «Ոչ, դեռևս պայմանավորվածություն չկա հաջորդ հանդիպման մասով»։