19/07/2023 12:05
Խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար Երևանը պետք է դադարեցնի մանիպուլյացիաները և կատարի պարտավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է երեկ Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։
«Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, ապա պետք է դադարեցնի կեղծավորությունն ու մանիպուլյացիաները, կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար», - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
«Այն փաստը, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանք դրսևորելու փոխարեն խոչընդոտում է խաղաղ գործընթացը՝ օկուպացված Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության պատրվակով, որը շուրջ 30 տարի օկուպացված է եղել, և որտեղ ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ են իրականացվել, վկայում է Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին», - ասված է հայտարարության մեջ։