20/07/2023 16:05
Լիահույս եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ կզարգացնենք հայ-կոլումբիական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Պետրոյին՝ Կոլումբիայի Անկախության օրվա առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կզարգացնենք հայ-կոլումբիական հարաբերությունները՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության»,- ասվում է ուղերձում։