20/07/2023 11:20
Առաջիկայում պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը. Վարչապետ
Բրյուսելում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշեց՝ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
«Առաջիկայում պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա կողմերի ինքիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա։
Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին՝ վարչապետն ասաց, թե Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այդ թեմայով տրված խոստումները։
«Բայց մենք անհոգնել պիտի շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի ու անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։