20/07/2023 15:26
Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող․ վիճակը գնահատվում է ծանր
Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ, մասնավորապես, դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում՝ սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ Այդ մասին հայտնում են Սպիտակ ԲԿ-ից։
Նշվում է․«Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձեւ պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը՝ մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ, շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց, նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։