20/07/2023 15:08
Բժիշկները պայքարում են շան կծելու հետևանքով ծայրահեղ ծանր վճակում գտնվող երեխայի կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել «Սպիտակ» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, գլխի և պարանոցի շրջանում սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, գրում է Shamshyan.com-ը։
Բժիշկներն անում են անհնարինը՝ երեխայի կյանքը փրկելու համար։ Այս պահին երեխայի վիրահատությունը շարունակվում է, որի մեջ ներգրավված է նաև հիվանդանոցի ողջ բուժանձնակազմը՝ մայրապետից մինչև վիրաբուժական թիմ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են․ «Երեխայի վրա հարձակվել է շղթայով կապված շունը, որը պոկել է շղթան։ Ու հիմա, ճիշտ է, երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վստահ ենք, որ Սպիտակի բժիշկներին այս անգամ ևս կհաջողվի փրկել երեխայի կյանքը, քանի որ առաջին անգամ չէ, որ Սպիտակի բժիշկները, լինելով իրենց բարձունքում, բազմաթիվ կյանքեր են փրկել։ Ուզում ենք նաև մեր զայրույթն ուղղել շան տիրոջ հասցեին, ով տիրություն չի արել շանը։ Մի ամբողջ իտալական թաղամաս այդ շան պատճառով սարսափի մեջ է ապրում։ Ինչո՞ւ տիրոջը չեն պարտավորեցնում, որ հսկողության տակ պահի շանը։ Մենք էլ ենք կենդանասեր, մենք էլ ենք սիրում շուն, բայց հիմա ո՞վ է 8-ամյա մեր երեխային այդ օրը գցելու համար պատասխան տալու»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։