20/07/2023 17:53
Դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխություններ են պետք․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է եղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստը:
Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:
Անդրադարձ է կատարվել ընտրական բարեփոխումների, անցումային արդարադատության, Քաղաքացիական օրենսդրության բարեփոխումներին, Վարչական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին:
Նշվել է, որ ռազմավարության գործողությունների ծրագրով առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 93 տոկոս:
Վարչապետը կարևորել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ միտված որակյալ արդարադատության ապահովմանը: