20/07/2023 10:57
Գնել Սանոսյանը կգործուղվի Չինաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղելու մասին։
Նախարարը կմասնակցի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին։
«Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»,-նշված է որոշման մեջ։