20/07/2023 22:25
Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ գործողությունների, բայց նրան կարող են դրդել գնալ հեռուն գնացող քայլերի. Կարեն Միրզոյան
Ադրբեջանը այսօր չունի որեւէ ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը:
«Այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը, դա հիմնականում միտված է Թուրքիայի շահերի սպասարկմանը: Ակնհայտ է, որ Թուրքիայում ընտրություններից հետո երկրում ստեղծված շատ ծանր տնտեսական պայմաններում,Ճանապարհների ապաշրջափակումը շատ լավ գաղափար է, Հայաստանն էլ երկար տարիներ հանդես էր գալիս այդ դիրքերից, բայց խնդիրը կոմունիկացիաների բացումը չէ, այլ դրա վերահսկողությունը: Կոմունիկացիաների վերահսկողություն նշանակում է վերահսկողություն տվյալ տարածքի վրա: Այդ առումով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուն եւ առաջ մղող ուժը Թուրքիան է:
Ադրբեջանը լինելով Թուրքիայի հլու կամակատարը, հանդես է գալիս սառույցներ կոտրող նավի դերում, որը ճանապարհ է հարթում թուրքական այդ գաղափարի համար: Ակնհայտ է, որ ցանկացած փորձ նվազեցնել Հայաստանի ազդեցությունն իր իսկ տարածքում, ատ վտանգավոր է Հայաստանի համար, եւ ցանկացած այդպիսի փորձի պետք է հակադարձել»,- ասել էնա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: