20/07/2023 22:41
ՊԵԿ-ի քննչական վարչությունն այս տարվա հունվարից այլևս գոյություն չունի. ՊԵԿ-ի պարզաբանումը
ՊԵԿ ի քննչական վարչությունն այս տարվա հունվարից այլեւս գոյություն չունի,տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն, որի արդյունքում ՊԵԿ քննչական վարչությունը 2023 թվականի հունվարից փոխանցվել է Քննչական կոմիտեին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
ՊԵԿ մամուլի խոսնակը ընդգծեց, որ դժբախտ պատահարի վերաբերյալ հոդվածների գլխագրերը տեղին չեն ու սխալ տեղեկատվություն են փոխանցում հանրությանը։
Դեպքը տեղի է ունեցել Դեղատան 3 հասցեի 5-րդ հարկում ,որտեղ այժմ գործում է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը։
Ավելի վաղհայտնել էինք, որ ազգությամբ ռուս 30-ամյա տղամարդը ՔԿ վարչական շենքերից մեկի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել: