20/07/2023 17:45
Ստեփանակերտի կենտրոնական շուկան գրեթե ամբողջությամբ դատարկ է
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անգլերեն լեզվով տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ստեփանակերտի կենտրոնական շուկան այս օրերին գրեթե ամբողջությամբ դատարկ է, նկատվում է թարմ մթերքների՝ մրգի ու բանջարեղենի սուր պակաս։
Նշվում է, որ շրջափակման պատճառով այժմ հասանելի են միայն տեղական արտադրության սեզոնային գյուղատնտեսական մթերքները, որոնք բավարար չեն Արցախի 120 հազար բնակչին ապահովելու համար։ Հանրապետությունում վառելիքի բացակայության պատճառով հսկայական խնդիրներ կան նաև համայնքների միջև ապրանքների տեղափոխման հետ կապված։
Հիշեցնենք, որ արդեն յոթ ամիսց ավելի թշնամի երկիր Ադրբեջանը ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։