20/07/2023 20:36
ՔՊ-ական պաշտոնյան «աղջիկ» բառի մեջ ուղղագրական երկու սխալ է արել
Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է աղջկան, որտեղ «աղջիկ» բառի մեջ ուղղագրական երկու սխալ է արել:
Հիշեցնենք,որ վերջերս նա ձերբակալվել էր երիտասարդ տղային ծեծելու համար: Բանն այն է, որ Սուրեն Թորոսյանի և գյուղի բնակիչ 18-ամյա Արմեն Սահակյանի միջեւ մոտ 20 օր առաջ կոնֆլիկտ էր ծագել է։ Թորոսյանը հարվածել եւ գազ էր փչել տղայի դեմքին, ով տառապում է էպիլեպսիայով։
Թալինցիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով նրա հրաժարականը: Սակայն վերջերս մամուլը գրեց, որ իշխանությունները փորձում են փակել Թորոսյանի գործը: