20/07/2023 16:18
Ինչպե՞ս հանգիստ քնեմ, երբ երեխաներս սովի են մատնվում․ մարդի՛կ, ինչո՞ւ եք անտարբեր, Արցախում ուժասպառ են լինում. Շուշիի երկվորյակների մայրը դիմում է հանրությանը
Տոտալ բլոկադա, սննդի սուր դեֆիցիտ, վառելիքի, լույսի բացակայություն, քառակի գներով սննդի հայթայթում․․․ այս ամենը մեր առօրյայի անբաժան մասն է, ֆեյսբուքյան էջում գրել է Շուշիի հայտնի եռյակից երկվորյակների՝ Արմենի և Արսենի մայրը՝ Արևիկը։
Նա ներկայացրել է իրավիճակը․«Պատերազմի ճանապարհով անցանք, նորից մեր Արցախը ընտրեցինք ու վերադարձանք, ամեն ինչ սկսեցինք 0-ից, բայց այսօր, կարծես, կիսաուժասպառ ենք պայքարում։ Այս իրավիճակում, որ 7 ամիս ա՝ մարդկանց աշխատատեղերն են փակել, որ մարդիկ գումար աշխատելու հնարավորություն չունեն Արցախում, լույս են անջատում պարտքի դիմաց, 3 երեխաներս, առանց չափազանցության, սոված են քնում, սոված արթնանում, չկա շաքարավազ, չկա ոչ մի սնունդ՝ սնվելու, գոյատևելու համար, իսկ եղածն էլ քառակի գներով են վաճառում, եթե լոլիկը վաճառվում ա 3000 դրամ, ու ես կամ ամուսինս չենք աշխատում, ինչպե՞ս կարողանամ գնել՝ երեխաներս ուտեն, ինչպես հանգիստ քնեմ, երբ օրերով երեխաներս սովի են մատնվում։
Մարդի՛կ, ինչո՞ւ եք անտարբեր, Արցախում մարդիկ ուժասպառ են եղել...
Ո՛չ համատարած լռությանը»։