20/07/2023 12:35
Սեփական տան ավտոտնակում հայտնաբերվել է ոստիկանության զորքերի ծառայողի կախված դին
Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել։
Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 32-ամյա Վ․Ա․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։