20/07/2023 14:24
44-օրյայում երկու որդուն կորցրած Մելքոնյանները փոխնակ մոր ծառայության ծրագրի շնորհիվ որդի են ունեցել․ ևս 8 ընտանիք երեխա կունենա
44-օրյա պատերազմում երկու որդի կորցրած Մելքոնյանների ընտանիքում նորից արու զավակ է լույս աշխարհ եկել: Դավիթը ծնվել է փոխնակ մոր ծառայության ծրագրի շնորհիվ:
Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ ծրագրի արդյունքում 5-րդ երեխան է Դավիթը, որ փոխնակ մոր օգնությամբ ծնվել է պատերազմում որդի կորցրածների ընտանիքում:
Այս ծրագրի շրջնակներում շուտով ևս 8 ընտանիքում երեխաների ծնունդ է սպասվում: Պատերազմում որդի կորցրած ընտանիքներին փոխնակ մոր ծառայությունն ու նաև արտամարմնային բեղմնավորուման ծրագիրն ամբողջովին գտնվում է պետական հոգածության ներքո և իրականացվում է պետական պատվերով: