20/07/2023 13:58
Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հավանականությունը շատ մեծ է. Զախարովա
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հավանականությունը շատ մեծ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ շանսերը շատ մեծ են, և հենց որ մենք կոնկրետություն ստանանք փորձագետներից, ովքեր այս պահին աշխատում են նման հանդիպում կազմակերպելու վրա, անպայման կկիսվենք ձեզ հետ», - ասել է նա լրագրողներին։