20/07/2023 13:43
Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակի ֆոնին ռուս խաղաղապահներն էլ ավելի պահանջված են. Զախարովա
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը գնալով ավելի պահանջված է դառնում՝ տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակի համատեքստում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հիշեցնեմ, որ ռուս խաղաղապահները շարունակում են կարևոր, կայունացնող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում, հիմնական գործառույթը հրադադարի պահպանումն է և ռազմական գործողությունների կանխումը։ Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն այժմ էլ ավելի պահանջված է», - ասել է նա։