20/07/2023 15:18
Սարգիս Խանդանյանը Լեհաստանի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 20-ին հանդիպել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին եւ փոխդեսպան Մարչին Ռոզիցկիին:
Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել նախորդ դեսպան Պավել Չեպլակի ներդրումը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հարցում:
Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Լեհաստանի եւ Հայաստանի բարեկամական խմբերի միջեւ ձեւավորված հարաբերություններն ու կատարած աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ առավել կզարգանա եւ կամրապնդվի համատեղ գործուն աջակցությամբ ձեւավորված հաջող համագործակցությունը:
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացումը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` կարեւորելով երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական եւ գործնական ջերմ հարաբերությունները:
Սարգիս Խանդանյանը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ հայ-լեհական բազմոլորտ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր եւս: