20/07/2023 17:00
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 386.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.99 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.76 դրամ (նվազել է 1.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.16 դրամ (նվազել է 2.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385.50 դրամով, վաճառվում է 387.50-390 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 426-430 դրամով, վաճառվում է 438-442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.23 դրամով, վաճառվում է 4.35-4.50 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 387.50 դրամով:
Եվրոն գնվում է 428-430 դրամով, վաճառվում է 434-435 դրամով:
Ռուբլին գնվում է 4.18-4.20 դրամով, վաճառվում է 4.27-4.30 դրամով: