21/07/2023 15:43
Հռոմի ստատուտի ընդունման հարցն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. լուծումն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի հնչեցրած մտահոգությանը՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ։
Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում և այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
Ըստ Արշակյանի՝ այն ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:
ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար:
ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող և չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17