21/07/2023 19:46
«Ես այսօր ՀՀ պարզ քաղաքացի եմ՝ կանգնած իմ ազգի մեջ». Արթուր Դավթյանը մերժել է պաշտոն ստանձնելու՝ իշխանությունների առաջարկը
Իմ պաշտոնավարման ավարտից հետո ես Արցախ շատ եմ մեկնել, մի քանի անգամ եմ Արցախում եղել, մշտապես եմ պատրաստակամություն հայտնել իմ ծառայությունները մատուցել Արցախին, լրագրողներին ասաց ի աջակցություն Արցախի բողոքի ակցիային մասնակցելու եկած Արթուր Դավթյանը։
Հարցին, թե մամուլում հրապարակումներ կային, որ նա պատրաստվում է ստանձնել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, ի՞նչ եղավ, Դավթյանը պատասխանեց.
«Պաշտոնն էական չէր իմ համար, ամենատարբեր քննարկումներն են եղել։ Բայց հավատացնում եմ, Արցախի ժողովրդին ծառայելու համար այսօր միայն գլխավոր դատախազի կամ այլ պաշտոնը չէ, որ կարևոր է»։
Դավթյանն ասաց, թե իշխանության կողմից եղել են առաջարկներ պաշտոն զբաղեցնելու, բայց ինքը դրանք չի ընդունել։
«Ես այսօր ՀՀ պարզ քաղաքացի եմ՝ կանգնած իմ ազգի մեջ», - ասաց Դավթյանը։