21/07/2023 14:58
Արցախի իշխանությունները վերջին օրերին զբաղված են Նիկոլի հանձնարարությամբ անիմաստ բողոքի գործողություններ բեմադրելու, ցասման ու բողոքի «գոլորշին բաց թողնելու» աշխատանքներով. Մելիքյան
Իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որևէ կասկած այլևս չունեմ, որ Արցախի իշխանությունները վերջին օրերին զբաղված են Նիկոլի հանձնարարությամբ անիմաստ բողոքի գործողություններ բեմադրելու, ցասման ու բողոքի «գոլորշին բաց թողնելու», հայ ազգի թշնամի Նիկոլից պատասխանատվության սլաքը հեռացնելու և, ի վերջո, 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխության բուն նպատակը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ավարտին հասցնելու «աշխատանքներով»։
Հ․Գ. Նիկոլն ու իր թիմը տապալել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր տապալել։ Ձախողել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր ձախողել։ Հանձնել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր հանձնել։ Ու էսքանից հետո՝ դեռ իրանց խա՞ղն եք խաղում։ Թո՛ւ ծըր թասիբին»։