21/07/2023 10:43
Թվում է՝ մետրոյի գնացքը սլանում է բարձր արագությամբ, սակայն իրականում առավելագույն արագությունը 60կմ/ժ է (Տեսանյութ)
Երևանի մետրոպոլիտենից հետաքրքիր փաստեր են ներկայացրել։
Այսպես, նշվում է, որ ամառային այս շոգ օրերին մետրոպոլիտենն օրական իրականացնում է շուրջ 70․000 ուղևորի արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրում։
Գնացքի մեջ նստած ուղևորին թվում է՝ գնացքը սլանում է բարձր արագությամբ, սակայն իրականում շարժակազմի շահագործման առավելագույն արագությունը սահմանված է 60կմ/ժ-ը։ Սահմանված արագությունը ամրագրված է Երևանի մետրոպոլիտենի հրահանգներում և անվտանգության նորմերում։
«Բոլորին մաղթում ենք աշխատանքային շաբաթվա հաճելի ավարտ և հիշեցնում, որ Երևանի մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով», - ասում են Երևանի մետրոպոլիտենից։