21/07/2023 10:27
Չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել պաշարվածներին. Ոսկանյան
Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չի կարելի, պատկերավոր ասած, բերանի աջ անկյունով ասել, որ ճանաչում ես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մաս, իսկ ձախով՝ պնդել, թե նույն այդ պետություն կոչեցյալի նպատակն Արցախում էթնիկական զտումներն են՝ այսինքն ցեղասպանության մի տարատեսակը, որովհետև ստացվում է, որ 120 000 հայի թողնելով ցեղասպանի քմահաճույքին, դու նպաստում ես այդ ցեղասպանության իրականացման հավանականության մեծացմանը։