21/07/2023 15:59
Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ․ արնախում բլոկադայի չծնված զոհը (MediaHub)
Հիշելով ողբերգական այդ գիշերը՝ արցունքները կոկորդում խեղդելով Անին հազիվ է արտաբերում բառերը․ «Շտապօգնության հետ կապի դուրս գալ չէի կարողանում, գիշերվա երկուսն էր, մի կերպ եմ հասել հիվանդանոց, վեց ամսական հղի..., երեխայիս փրկել չկարողացանք»։
Այդ մասին պատմում է MediaHub-ը։
Դեռ չծնված երեխայի մահն արձանագրվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ ադրբեջանական շրջափակման հետեւանքով առաջածաց հումանիտար աղետի հետեւանքով։
23-ամյա Անին, որ այդ գիշեր կորցրեց իր Գաբրիել հրեշտակին, MediaHub-ի միջոցով դիմել է ողջ աշխարհին․
«Մի՛ լռեք, ամեն ինչ արեք, որ դեռ չծնված երեխաները մայրերի սրտի տակ չմահանան, մի՛ լռեք»։
Անիի պատմելով՝ երեխայի վիճակը սկսել է վատանալ, երբ երթուղայինի, մեքենայի բացակայության պատճառով չի կարողացել գնալ հերթական ստուգումների։
«Տրանսպորտ չկար, գիշերվա երկուսին մի կերպ եմ հասել հիվանդանոց, բայց արդեն արնահոսելով։ Զանգում էինք շտապօգնություն, մի կերպ կապի դուրս եկան, երեւի արդեն շատ ուշ էր։ Մինչեւ Հաթերքից հասանք Ստեփանակերտ՝ 2 ժամ տեւեց, արդեն շատ ուշ էր»,-պատմել է նա։
Անին, որ 2 տարի շարունակ հղիանալ չէր կարողացել, Գաբրիելի անունը պատահական չէր որոշել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։