21/07/2023 13:32
Թշնամու պարտադրած պայմաններում Արցախում օրեցօր ավելանում է աշխատանքից ու եկամտից զրկված քաղաքացիների թիվը
Թշնամու պարտադրած պայմաններում ամեն օր նոր տնտեսվարող սուբյեկտներ են դադարեցնում իրենց գործունեությունը, և օրեցօր ավելանում է աշխատանքից, հետևաբար, նաև եկամտից զրկված քաղաքացիների թիվը։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։
«Գործազրկությունը կախված է մի քանի հանգամանքից, այդ թվում՝ տնտեսության ոչ լիարժեք գործունեության արդյունք է դա։ Ըստ էության, նախարարությունը շատ քիչ ռեսուրսներ ունի քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար։ Կարելի է ասել, որ հաշվառումից զատ այլ լծակներ չունի այդ անձանց աջակցելու և աշխատանքով կամ եկամտով ապահովելու համար։ Միակ լուծումը եղել են շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման միջոցառումները։ Դա, սակայն, ամբողջությամբ չի կարող լուծել այդ ընտանիքների եկամուտների ու բավարար կեցության հարցը», - նշում է գերատեսչության ղեկավարը` հույս հայտնելով, որ իրավիճակը առավել ծայրահեղ չի դառնա։