21/07/2023 09:57
«Ժողովուրդ». Պետբյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից, ինչն արտացոլվում է էապես բարձր հավելուրդների գրանցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:
Նկատենք, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ավելի քիչ են եղել, քան եկամուտները, ինչի արդյունքում ձևավորվել է բյուջեի հավելուրդ` շուրջ 100.7 մլրդ դրամի չափով՝ նախորդ տարվա 46.3 մլրդ դրամ հավելուրդի և այս տարվա առաջին կիսամյակում ճշտված պլանով նախատեսված 119.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
Ընդ որում՝ ծախսերի քիչ լինելը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի նվազմամբ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում»։