21/07/2023 19:55
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Կոտայքում առաջիկա օրերին նորմայից բարձր կլինի
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Կոտայքում հուլիսի 21-22-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 22-ին, 24-26-ն հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 24-26-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հուլիսի 22-ին, 24-26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։