21/07/2023 11:39
Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է․ առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանություն
Մայրաքաղաք Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է, ահազանգում են քաղաքապետարանից։
««Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը», - նշված է հաղորդագրությունում: