21/07/2023 10:07
ՔԿ-ի վարչական շենքից տղամարդու ցած նետվելու դեպքի առթիվ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։
Դեպքի կապակցությամբ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։