21/07/2023 15:04
Այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է. Արարատ Միրզոյան
2020 թվականին կնքված հրադադարից հետո Հայաստանում, այո, լուրջ ճգնաժամ կար, ավստրիական «DerStandard» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կազմակերպիչների շարքում էին ծայրահեղական ուժեր: Նաև կառավարական շենքերը ենթարկվեցին հարձակման։ Ես ինքս հարձակման եմ ենթարկվել, այն ժամանակ խորհրդարանի նախագահն էի: Մենք որոշեցինք ժողովրդին դիմել: Այդպես է գործում ժողովրդավարությունը։ Ընտրությունների հիմնական հարցերն էին Փաշինյանի խաղաղության օրակարգը և թե արդյոք Հայաստանը պետք է շարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները»,- նշել է նա։
Միրզոյանի խոսքով՝ չնայած բոլոր դժվարություններին՝ իշխող կուսակցությունը հաղթել է ազատ և արդար ընտրություններում։
«Իհարկե, այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է։ Բայց այն ժամանակվա ճգնաժամը հաղթարավեց»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։