21/07/2023 17:05
Արցախի հումանիտար աղետի հերթական զոհը. բազմազավակ երեխաների հայր է մահացել․ MediaHub
Ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում հումանիտար ճգնաժամի հետեւանքով բազմազավակ երեխաների հայր է մահացել, 45 տարեկան։
Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ տղամարդու մահվան պատճառը ինֆարկտն է եղել։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ինֆարկտի դեպքերը մի քանի անգամ շատացել են։
Գրիգորյանը նաև ընդգծել է, որ մանկահասակ երեխաների վիճակն է վատ։ Դեղորայքի բացակայության պատճառով հիվանդները ծայրահեղ վիճակում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ մի կերպ կարողացել են ծննդկանի կյանքը փրկել, ցավոք՝ երեխան մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։