22/07/2023 12:47
Պարո՛ն Փաշինյան, Ֆրանսուա Ռոշբլուանը, գուցե, ուղերձ է հղում, որ միանաք «ՀայաՔվե»-ին․ Չալաբյան
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով միանալ «ՀայաՔվե»-ին։
Նա նախ հիշեցրեց, որ Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան, որն այս իշխանություններից ՀՀ անձնագիր է ստացել, որպես ՀՀ քաղաքացի միացել է «ՀայաՔվե» նախաձեռնությանը։ Դրանից հետո էլ հանդիպել է Փաշինյանին։
«Պարո՛ն Փաշինյան, գուցե, դա ձեզ էլ է ուղերձ։ Մեր գործընկերը, գուցե, ձեզ դրանով ուղերձ է տալիս, որ ժամանակն է միանաք «ՀայաՔվե»-ին։ Դիմադրելու փոխարեն «ՀայաՔվե»-ն պետք է օգտագործեք որպես կռվան, փակուղուց դուրս գալու համար, որի մեջ մտցրել եք երկիրը», - նշեց Չալաբյանը։