22/07/2023 12:20
Ինչ կլինի, եթե «ՀայաՔվե» նախաձեռնության նախագիծն ԱԺ-ն չընդունի
Սահմանադրությունը հետևյալ կերպ է ձևակերպված՝ ԱԺ-ի կողմից օրինագիծը չընդունվելու դեպքում, 60-օրյա ժամկետում նախաձեռնությանը ևս 300.000 քաղաքացիների միանալու պարագայում՝ նախաձեռնությունը տարվում է հանրաքվեի, ներկայացրեց «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Օրենքի նախագիծը չընդունվելուց հետո, այն ամենը, ինչ արվել է մինչև նախագիծը ներկայացնելը, արդեն էական չէ՝ քանի ստորագրություն է հավաքվել առաջին փուլում։ Մենք դա հաշվի առնելով՝ եզրահանգել ենք, որ երբ հաղթահարենք նվազագույն շեմը, որը պայմանական 60.000-ն է, եթե ստորագրահավաքը լրիվ չավարտենք՝ տեմպերը կնվազեցնենք, որպեսզի հնարավորություն տանք համայքներին, որտեղ ստորագրահավաքի կետերը նոր են բացվել», - մեկնաբանեց Չալաբյանը։
Նա նաև նկատեց, որ հենց ստորագրահավաքի փուլն ավարտվի և ակնհայտ դառնա, որ քաղաքացիների աջակցությունն ունեն, ՔՊ-ի ներսում լուրջ քննարկումներ, երկմտանք ու ճեղքվածք կառաջանա․
«Մեզ պետք է ընդամենը, որ 20 պատգամավոր քվեարկի, և աշխատելու ենք, որ քվեարկի։ Հիմա դիմադրում են, բայց պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ իշխող քաղաքական ուժն ինչ-որ բանի դիմադրում է, հետո համաձայնում։ Ջանքեր ենք գործադրելու, որ ՔՊ-ի դիմադրությունը հաղթահարենք»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17