22/07/2023 11:59
Ինչո՞ւ արցախցիների ակցիաներում «ՀայաՔվեն» ներգրավված չէ
Ինչո՞ւ արցախցիների ակցիաներում «ՀայաՔվեն» ներգրավված չէ․ հարցին անդրադարձավ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Կարծում ենք, որ դեսպանությունների դիմաց իրականացվող գործողություններն արդյունավետ չեն, հիմնական պատճառը ՀՀ իշխանությունն է։ Արցախյան գործընկերների հետ որոշակի երկխոսության մեջ ենք, փորձում ենք իրենց բացատրել, որ ակցիաների թիրախը շատ հստակ պետք է լինի, և գործողություններ պետք է պահանջել ՀՀ իշխանություններից։
Փառք Աստծո, ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի մաս դեռ չի ճանաչել․ ընդամենը բանավոր խոսք է, չկա որևէ փաստաթուղթ, հիմա պետք է ամեն ինչ անել, այդ բանավոր խոսքը ընդհանրապես դուրս բերել շրջանառությունից», - ասաց նա։