22/07/2023 11:34
Հանրային 4 ծառայողներ խնդրել են «ՀայաՔվեին» տված իրենց ստորագրությունները հետ վերցնել, որովհետև իրենց սպառնացել են աշխատանքից ազատել
Բնականաբար, իշխանությունը շարունակում է իր հակազդեցությունը, ընդ որում՝ նաև ապօրինի միջոցներով, ասուլիսում հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա պատմեց, որ հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն ստորագրահավաքին, ստորագրությունները հետ վերցնեն․«Դեպք ունենք, երբ չորս հանրային ծառայող եկել և խնդրել են, որպեսզի իրենց ստորագրությունները հետ վերցնեն, որովհետև իրենց սպառնում են աշխատանքից ազատել։ Դեպքն արձանագրված է, ամենայն հավանականությամբ, ընթացք կտանք։ Քաղաքացիների իրավունքի ցանկացած այդպիսի սահմանափակում պատժվում է քրօրենսգրքի 210 հոդվածով, որը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում։
Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, եթե ձեր ղեկավարը փորձի ահաբեկել, ձայնագրեք նրա խոսքը, տրամադրեք մեզ, հաղորդում կտանք հանցագործության մասին»։