22/07/2023 13:04
Եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ․ Օսկանյան (Տեսանյութ)
Փաշինյանը հստակ ասում է, ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է և այդպես էլ լինելու է, ու դրա դիմաց որևէ պահանջ չկա, այդ մասին ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։
Օսկանյանի խոսքով, Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։
«Այն թեզը, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է, ժողովրդի աչքին թոզ փչել է», - կարծում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։