23/07/2023 13:39
Շան հարձակումից տուժած 8-ամյա Մհերի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բայց նա դեռ երկար կբուժվի. տեսանյութ
Շունն ըստ էության քրքրել է երեխայի գլուխը, դեմքն ու պարանոցը, ասում է Սպիտակի հիվանդանոցի վիրաբույժը, որ մի քանի ժամ պայքարել է սպիտակցի 8-ամյա երեխայի կյանքը փրկելու համար։
Հայկական գամփռի հարձակումից տուժած Մհերը, որ ծնոտի բազմաբեկոր կոտրվածքների պատճառով դժվարությամբ է խոսում, ասում է՝ Սպիտակի Իտալական թաղամասում շունն անսպասելի է հարձակվել իր վրա։
«Ինչքա՞ն էիր հեռու իրենց»: - «Մի տաս մետր: Ինքը վազելով եկավ ու թաթիկներով քցեց: Հետո քացով տվել եմ»: - «Հետ գնա՞ց, թե՞ արդեն եկան քեզ փրկեցին»: - «Էկան: Մի հատ տղա էկավ, իրա ձեռն էլ կծեցին», գրում է Azatutyun.am-ը::