24/07/2023 16:29
Ղարաբաղի հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության հիման վրա. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։
«Ադրբեջանում հայ փոքրամասնության հետ կապված կարող եմ ասել, որ նրանց իրավունքները և անվտանգությունը մենք ենք ապահովելու՝ Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ ապրում են տասնյակ տարբեր էթնիկ խմբեր, այդ թվում՝ հայեր։ Մենք երբեք կրոնական կամ էթնիկական հողի վրա խնդիրներ չենք ունեցել։ Ուստի հայերը, ովքեր բնակվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը սատարում է Ադրբեջանի այս դիրքորոշումը»,- ասել է Ալիևը China Media Group-ին տված հարցազրույցում։