24/07/2023 11:07
30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես կստանա շատ գեղեցիկ այգու տեսք. Ավինյան
Մերգելյանի այգու երկու նախագիծ ունեինք, և քվեարկության արդյունքով հաղթել է երկրորդ տարբերակը, բայց, հաշվի առնելով քաղաքացիների մեկնաբանությունները, այգու մի փոքր այլ տարբերակ ենք ունենալու, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մասնավորապես, սրճարանի ծավալները մոտ 50 տոկոսով կրճատվում են և հնարավորինս ավելացնում ենք կանաչապատ հատվածները, ինչպես և պահանջել են երևանցիները։ Դրանք նորմալ, բնական պահանջներ էին, որոնք մենք հանձն ենք առնում իրականացնել։
Աշխատանքները պետք է մաքսիմալ արագ անել։ 30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես այս տարվա ընթացքում կստանա շատ գեղեցիկ այգու տեսք», - ասաց Տիգրան Ավինյանը։