24/07/2023 11:38
Գոռ Սուջյանն ու Միքայել Ոսկանյանը չեղարկել են մեծ համերգը` աջակցություն հայտնելով Արցախին․ Sputnik Արմենիա
Գոռ Սուջյանի ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի մեծ համերգը չեղարկվել է ի աջակցություն Արցախի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը։
«AFTERPARTY» խորագրով համերգը պետք է կայանար հուլիսի 30-ին կանանց և նորարարության «FemInno» կոնֆերանսի շրջանակում։
«Կազմակերպիչների հետ որոշում կայացվեց չեղարկել համերգը, բայց ավելի փոքր ելույթները չենք չեղարկի, որովհետև կարծում ենք, որ ակցիաներին զուգահեռ պետք է տարածվի նաև հայկական մշակույթը», - նշել է երաժիշտը։
Ոսկանյանը տեղեկացրեց, որ ինքն էլ կմիանա ակցիաներին, քանի որ միշտ սատարում է Արցախին ու արցախցիներին։