Խոշոր չափերով շորթում կատարելու, դատավորին արատավորող տեղեկություններ հրապարակելու նոր մեղադրանքներ են առաջադրվել «Հանրային ձայն»-ի ղեկավար Վարդան Ղուկասյանին

24/07/2023 16:33

Խոշոր չափերով շորթում կատարելու, դատավորին արատավորող տեղեկություններ հրապարակելու նոր մեղադրանքներ են առաջադրվել «Հանրային ձայն»-ի ղեկավար Վարդան Ղուկասյանին


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականվամբ հայտնի Վ․Ղուկասյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության նոր դրվագներ և հանգամանքներ:

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, նախաքննությամբ ձեռք էին բերվել բավարար փաստեր՝ Վ․Ղուկասյանի կողմից «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի, ինչպես նաև երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար, իսկ  գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչից 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

Պարզվել էր նաև, որ  Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթների ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև «youtube» և «facebook» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ բռնությունը։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածաված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել նրա կողմից, խմբի կազմում, կատարված առերևույթ նույնաբնույթ հանցավոր այլ գործողությունների մասին փաստական տվյալներ ևս։

Մասնավորապես, պարզվել է, որ Վ․Ղուկասյանը «Youtube.com» կայքի իր անհատական էջով նույն դատավորի հասցեին 2021թ․ նոյեմբերի 29-ին և 2022թ․ մարտի 3-ին հրապարակված տեսաելույթների միջոցով հնչեցրել է վերջինիս աշխատանքային գործունեության հետ կապված վիրավորական արտահայտություններ։

Բացի այդ, Վ․Ղուկասյանը քրեական վարույթով մեղադրյալ՝ իր հետ համագործակցած, խմբի անդամ հանդիսացող երկու անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերաբերյալ, մի դեպքում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի, մեկ այլ դեպքում՝  Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից կայացված, վարույթն իրականացնող մարմնի միջնորդութունները բավարարելու վերաբերյալ որոշումների առթիվ, հանձնարարել է իր հետ մտերիմ, տարբեր սոցիալական ցանցերում Վ․Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվների կառավարմամբ զբաղվող երկու անձանց ձեռք բերել այդ դատավորների, նրանց մերձավոր ազգականների լուսանկարները, մոնտաժելու միջոցով դրանց վրա կատարել անպարկեշտ գրառումներ: Վերջիններս կատարել են հանձնարարությունը և պատրաստված՝ մոնտաժված, անպարկեշտ, արատավորող գրառումներով լուսանկարներն ուղարկել են Վ.Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլինի և հունիսին սոցիալական ցանցերի իր էջերով, ուղիղ հեռարձակամամբ ցուցադրել է այդ լուսանկարները կամ հրապարակայնորեն դատավորի և նրա մերձավորների վերաբերյալ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ։

Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ․Ղուկասյանը մի դեպքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ, իսկ մյուս դեպքում՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Ա․Գալստյանի, Կ․ և Լ․Ղուկասյանների հետ նախնական համաձայնությամբ, խմբերի կազմում, երկու տարբեր անձանց և նրանցից մեկի մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի միջոցով 2021թ․ դեկտեմբերին և 2022թ․ սեպտեմբերին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ:

Ըստ այդմ՝ 2021թ․ դեկտեմբերին ինքնությունը դեռևս չպարզված անձը, Վ.Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, նախապես ձեռք բերելով Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Վ․Ա․-ի մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ վիճաբանության միջադեպի վերաբերյալ տեսագրություն, 2021թ․ դեկտեմբերին արտասահմանյան հեռախոսահամարներից հեռախոսակապ է հաստատել Վ․Ա․-ի հետ։ Հետագայում՝ 2022թ․ մայիսին, նույն հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածին ուղարկված հաղորդագրությունների միջոցով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի անունից Վ․Ա․-ի օգնականին այդ անձը ներկայացրել է 138.000.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլար Վ․Ա․-ի կողմից իրենց հանձնելու, այսինքն՝ իր կողմից ուղարկված էլեկտրոնային դրամապանակին երեք օրը մեկ հիշյալ գումարը մաս-մաս փոխանցելու պահանջ։ Հակառակ դեպքում նա սպառնացել է իրենց կողմից համացանցի տիրույթում հրապարակել Վ․Ա․-ի մասին արատավորող, նրա իրավունքներին և օրինական շահերին վնասող տեղեկություններ: Մերժում ստանալուց հետո, Վ․Ղուկասյանն իրագործել է իր և ինքնությունը չպարզված անձի կողմից տրված սպառնալիքները և 2022թ․ հուլիսին սոցցանցի իր անհատական էջով հրապարակել տեսանյութը՝ տուժողի հասցեին գործածելով վիրավորական, արատավորող արտահայտություններ:

Մյուս դեպքում Վ․Ղուկասյանը,  Ա․Գալստյանի, քույրեր Կ․ և Լ․Ղուկասյանների հետ խմբի կազմում, 2022թ․ աշնանը ծրագրել և իրականացրել են քաղաքացի Շ․Բ․-ից նրա և նրա ընտանիքի անդամների մասին արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով Կ․Ղուկասյանի համար 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-4 բնակարան գնելու պահանջ ներկայացնելու, մերժում ստանալուց հետո Վ․Ղուկասյանի կողմից սոցցանցային էջերի միջոցով նման տեղեկություններ հրապարակելու, բանակցություններից հետո 100․000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տրամադրման շուրջ համաձայնություն ձեռք բերելու հանցավոր գործընթացը։ Այս դրվագի մասին ՀՀ քննչական կոմիտեն մանրամասն տեղեկատվություն հրապարակել էր ավելի վաղ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանին ներկայացված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու դրվագ/, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով / չորս դրվագ/, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 490-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/:

Վ․Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը, և նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Այսօր, 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում Այսօր, 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում Այսօր, 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ Այսօր, 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին Այսօր, 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք Այսօր, 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար Այսօր, 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները Այսօր, 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը Այսօր, 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել Այսօր, 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան Այսօր, 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը Այսօր, 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է Այսօր, 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում Այսօր, 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել Այսօր, 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները Այսօր, 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով Այսօր, 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Այսօր, 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել Այսօր, 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան Այսօր, 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ Այսօր, 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են Այսօր, 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև Այսօր, 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց Այսօր, 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Այսօր, 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան Այսօր, 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին Այսօր, 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է Այսօր, 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար Այսօր, 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք Այսօր, 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան Այսօր, 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով Այսօր, 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ Այսօր, 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան Այսօր, 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան Այսօր, 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան Այսօր, 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ Այսօր, 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Այսօր, 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել Այսօր, 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար Այսօր, 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) Այսօր, 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին Այսօր, 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Այսօր, 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները Այսօր, 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ Այսօր, 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) Այսօր, 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը Այսօր, 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) Այսօր, 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ Այսօր, 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ Այսօր, 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան Այսօր, 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ Այսօր, 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Այսօր, 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է Այսօր, 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» Այսօր, 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը Այսօր, 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Այսօր, 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է Այսօր, 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն