24/07/2023 20:43
Հեղափոխության արդյունքը նույնիսկ բավարար չեմ համարում, հիասթափված եմ այս իշխանությունից. Հովհաննես Ազոյան (տեսանյութ)
2018 թվականի հեղափոխությանը ակտիվ մասնակցած դերասան Հովհաննես Ազոյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է, որ իր սպասելիքները չեն արդարացել։ Պատասխանելով հարցին՝ արդյոք դեռ գործող իշխանությունների կողմնակի՞ցն է` Ազոյանն ասել է, որ հիասթափված է։
«Հեղափոխության արդյունքը նույնիսկ բավարար չեմ համարում, ցավով եմ սա ասում։ Բնականաբար, հիասթափված եմ այս իշխանություններից։ Այս իշխանությունը կորցրել է իրականության ու պատասխանատվության զգացողությունը, բայց նրանց փոխարինելու այլընտրանք առայժ չեմ տեսնում»,- ընդգծել է Ազոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։